Posted in Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն

Ես այսօր մեր դասարանի երեխաների հետ գնացել էի Կոմիտասի անվան տուն- թանգարան։  Կոմիտասը  ծնվել է Թուրքիայում 1869թ.-ին սեպտեմբերի 26-ին։ Մեզ այնտեղ  մոտեցավ մի կին և սկսեց պատմել  Կոմիտասի  պատմությունը ։ Այնտեղ մենք հասկացանք, որ Կոմիտասը  տարբեր լեզուներ գիտեր։Այնտեղ նաև մեզ ցույց տվեցին Կոմիտասի  երաժշտական գործիքները, որը ինձ շատ դուր եկա։ Նաև մեզ այնտեղ ցույց տվեցին լուսանկարները ,Կոմիտասի նոթատետրերը։ Այդ  նոթատետրի մեջ մենք տեսանք , թե Կոմիտասը ինչ գեղեցիկ ձեռագրով է գրել։ Այնտեղ այդ կինը մեզ ցույց տվեց Կոմիտասի երաժշտական գործիքները որը մենք փորձեցինք նվագել ։ Երբ որ դուրս եկանք  մենք բակում տեսանք գեղեցիկ վարդեր , և այդ վարդերի մոտ կար մի գեղեցիկ ցայտաղբյուր։Մենք այնտեղ լուսանկարվեցինք և նախաճաշեցինք, նստեցինք մեր ավտոբուսը և գնացինք մեր Հարավային դպրոց և այնտեղ սկսվեց մեր երկարօրյան։