Posted in Ես և շրջակա աշխարհ

Ինչպես էին հին հայերը նշում Ամանորը

Ամանորը, հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսին և կոչվում էր Նավասարդ: Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։ Հնում Նոր տարվա գիշերը տան դուռը երբեք չէր փակվում, վաղ առավոտից սկսվում էին այցելությունները: Թե՛ տնեցիները, թե՛ այցելուները տուն էին մտնում առաջինը աջ ոտքով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին: Ամանորին բոլոր հյուրերը խիստ ցանկալի էին: Այցելում էին ազգի մեծերին, ծնողներին, խնամիներին, հարեւաններին, քավորին, նախկինում նաեւ` քահանային եւ համայնքի ղեկավարին:  Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը պատմում է, որ ավանդական Նոր տարին կամ, ինչպես մեր նախնիներն են կոչել, Նավասարդը Հայաստանում ի սկզբանե նշվել է մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, իսկ այնուհետեւ տեղափոխվել եւ տոնվել է օգոստոսի 11-ին։ Իսկ Ամանորը հունվարի մեկին նշելու ավանդույթն արմատացել է միայն 1920 թվականից: