Posted in Uncategorized

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ես Սիլվի Թոփիկյանն եմ։ Ես բլոգավար եմ , ես իմ բլոգը բացել եմ սեպտեմբերի1 ին և սկսել եմ վարել իմ բլոգը։  Ես իմ բլոգում ֆայլեր  և նկարներ եմ տեղադրում, հրապարակում,  տիրապետում եմ Paint ծրագրին, Word ծրագրին։ Ես իմ բլոգում ունեմ 85 հրապարակում ։ Իմ բլոգում կան տարբեր կարգեր, օրինակ՝ Մայրենի Մաթեմատիկա,Ես և շրջակա  աշխարհը ,Ռուսերեն,  Ուսումնական ճամփորդություն,Անգլերեն։

Մայրենի՝ սովորել եմ հորինել հորինուկներ, շարունակել հորինած հորինուկը։ Կարդում եմ հեքիաթը, հրապարակում բլոգում։

Մաթեմատիկա՝ Ես գիտեմ ինչպես իրար տակ բազմապատկել,եանիշ թվերը  գումարել հանել

Ես և շրջակա աշխարհը՝  Գիտեմ ՝ինչու է երկինքը կապույտ, ուսումնասիրել եմ և սովորել Արեգակնային համակարգի մասին, գիտեմ ինը մոլորակները։  Համացանցում կարդացել եմ չվող և ձմեռող թռչունների մասին։ Գիտեմ՝ ինչպես են տոնում Ամանորը տարբեր երկրներում, ինչպես են տոնել հնում հայերը, գիտեմ Տոնական ծառի  մասին։ Ես նաև Ագարակում կերակրել եմ կենդանիներին և ձիավարել։

Շախմատ՝Մենք կարողանում ենք  էլեկտրոնային հասցեով իրար ուղարկել   հղումը և  խաղալ շախմատ։

Մարմնակրթություն՝  վարում եմ հեծանիվ և լողում եմ։ Մասնակցել եմ քայլքի։

Ուսումնական ճամփորդություն՝ Մենք ճամփորդել ենք տարբեր տեղեր«Էդիթ պրինտ,» Երևանի Բուսաբանական այգի,Պլանետարիում։

Երգ՝ Ես սովորել եմ կոմիտասյան երգեր՝  «Տո տղա, տղան»,«Սոնա յար» պարերգը։

Ռուսերեն՝ Կարողանում եմ կարդալ և թարգմանել տեքստը։

Անգլերեն՝ Կարողանում եմ հորինուկներ պատմել անգլերեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով