Posted in Ուսումնական ճամփորդություն

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

Մենք այսօր գնացել ենք Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն։ Դիտեցինք «Մաուգլի» մյուզիքլը։  Մյուզիքլը երաժշտական ներկայացում է։ Ինձ շատ  հավանեցի ներկայացումը,իսկ հերոսներից ամենաշատը դուր եկավ սև կատուն և  Մաուգլին։ Հետո մենք  դասարանի ընկերներով նկարվեցինք  տոնածառի մոտ և հետ վերադարձանք դպրոց։

Posted in Մայրենի

Հեքիաթ բախտը բերելու մասին

Մի անտառ կար: Այդ անտառում իրար կողքի երկու ծառեր էին  աճում` ջահե՜լ, սիրո՜ւն: Երեկոները նրանք բախտի մասին էին փսփսում:
-Ես որ մեծանամ, բարձր ու մեծ ծառ եմ դառնալու,- ասում էր նրանցից մեկը,- թռչունները կապրեն իմ ճյուղերի մեջ: Բոլորը կհանգստանան իմ ստվերի տակ: Արևի շողերին և առավոտվա հովիկին առաջինը ես կդիմավորեմ: Մի քանի տարի հետո իմ տակ աճած ծառիկները կշրջապատեն ինձ: Նրանք փոքրիկ ու հրաշալի ծառեր կդառնան:
-Չէ~,_ասում է մյուսը,- աճել-մեծանալը  էնքան էլ լավ բան չի: Ձմռանը ցուրտն է ծեծում, ամռանն արևն է վառում:   Ամբողջ օրն էլ  արմատներդ  պիտի աշխատեցնես, որ տերևներիդ ջուրը   հասցնես,  կշտացնես: Ավելի լավ է փայտահատն ինձ կտրի, հետո ինձնից մի հրաշալի բան սարքեն, դնեն փափուկ բարձի վրա:
Եվ ի՞նչ եղավ հետո: Եկավ մորուքավոր փայտահատը և կտրեց երկրորդ ծառը:  Նրա մի մասը վառարանում վառեցին, մյուս մասից սիրուն զարդատուփ սարքեցին: Երկար ժամանակ տուփը բարձի վրա ապրեց` մեջը` սիրուն ականջօղե~ր, մատանինե~ր ու անուշահոտ օծանելիքներ: Հետո տուփը քիչ-քիչ հնացավ, չորացավ, փականը փչացավ, հալից ընկավ: Էս խեղճ տուփը տվեցին փոքրիկներին, որ խաղան: Սրանք էլ խաղացին-խաղացին, վերջը  տուփը ջարդեցին, մի կողմ գցեցին: Մինչև ձմեռ նրա տաշեղները դեռ բակում էին, հետո   ինչ եղան, ոչ ոք չիմացավ:    Այ, եթե քամին հարցնի  առաջին ծառին, թե ինչ եղավ երկրորդ ծառը,  նա կպատմի, որ հին տուփի տաշեղներով ագռավը բույն է հյուսել իր ճյուղերին:  Այսպես երկու ընկերուհիներ գտել են իրար և զարմացել իրենց բարի բախտի վրա:Նրանք հասան իրենց ուզածին, դուք էլ ձերին կհասնեք:

Առաջադրանքներ

1. Ինչ եք հասկանում /բախտը բերել է/ արտահայտությունը լսելիս:

2. Գրեք, թե ինչում է ձեր բախտը բերել: