Posted in Մայրենի, Uncategorized

Դդումի օգտակար հատկությունները

Այն պարունակում է նաեւ այնպիսի միկրո- եւ մակրոէլեմենտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ նյութափոխանակության համար:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս հաճախակի օգտագործել դդում, քանի որ այն դիետիկ է եւ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջ օրգանիզմ ունենալու համար: Այն հնարավորություն է տալիս առանց օրգանիզմը վնասելու նվազեցնել մարմնի ավելորդ քաշը:

Դդումն օգտակար է հատկապես ծերերի համար, քանի որ նրանց օրգանիզմը բավական թույլ է եւ հաճախ մարսողության հետ կապված խնդիրներ են առաջանում: Դդումն օգտակար է աղե-ստամոքսային հիվանդություններով տառապող մարդկանց համար:

Posted in Ես և շրջակա աշխարհ

Դդմի մասին խնդիր


Ինձ մոտ կար 125 հատ միանման դդում։ Ես այդ դդումների 25 հատը տվեցի իմ
ընկերներին։ Քանի դդում մնաց ինձ մոտ։
125-25=100

Պատ՝․100դդում։

Խնդիր 2

Մենք մեր դասարանով գնացել էինք գյուղ դդում հավաքելու։ Այնտեղ բաժանվեցինք 3 խմբի։ Առաջին խոմբը հավաքեց 310կգ, երկրորդ խումբը 31կգ-ով ավելի էր հավաքել առաջին խմբից։ Երրորդ խումբը երկրորդ խմբից 68կգ-ով պակաս էր հավաքել։ Որքա՞ն էին հավաքել նրանք միասին։

 

Լուծում

310+31=341

341-68=273
310+341+273=924

 

 

Պատ՝․ 924կգ

Posted in Ես և շրջակա աշխարհ, Ձմեռային ճամբար, Մայրենի, Ուսումնական ճամփորդություն

Ուսումնկական ճամփորդություն դեպի <>

Այսօր մենք գնացել էինք  <<Ժողովրդական արվեստի թանգարան>>։ Այնտեղ ծանոթացանք հայկական շատ հին արվեստի տեսակների հետ։ Տեսանք այնտեղ հին ժամանակաշրջանի դաջեր, հետո թռչնաման աղամաններ, գդալնոց,տարբեր զարդանախշերով գորգեր,սփռոցներ, հայկական տարազներ, գաթանախշեր։ Ընկեր Լիլիթի օգնությամբ   մենք գունավորեցինք փայտից պատրաստած փոքրիկ զարդանախշեր, որը վերջում նվիրեցին մեզ։ Այս ամենի մասին մեզ պատմեց ընկեր  Գրիշան։ Ինձ ամենաշատը դուր եկավ հայկական տարազները,որտեղ պատկերված էին զարդանախշեր։

Posted in Ես և շրջակա աշխարհ

Հայաստանի խորրդանիշ

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կատույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։

Posted in Ձմեռային ճամբար

Հունվարյան ճամբար

Մենք այսօր կարդացել ենք հեքիաթներ։2.2 դասարանի սովորողներին սովորեցրել ենք  «Կառնո քոչարին» և «Ապարանի Գյովնդ »պարը։ Եկել է այսօր մեր դասարան Գևորգի մայրիկը,  մեզ պատմեց նկարների միջոցով Գյումրու մասին։ Երկարօրային բնագիտական փորձը  ավարտեցինք։

Posted in Ձմեռային ճամբար

Մաշենկան ու արջը

Լինում է չի լինում մի աղջիկ է լինում։ Նրա անունը Մաշիկնա է լինում։ Նա մի օր իր պապիկին և տատիկին ասաց.
-Կարո՞ղ եմ ես իմ ընկերուհիների հետ գնալ անտառ։ Պապիկն և տատիկը ասում են.
-Այո՛, կարող ես։ Եվ Մաշինկան իր ընկերուհիների հետ գնում է անտառ։ Այնտեղ  Մաշինկան մոլորվում է։ Քայլում — քայլում հասնում է մի խրճիթի է հասնում։ Այնտեղ ապրում էր արջը, բայց խրճիթում չէր և հանկարծակի արջը եկավ և ասաց.
-Կմնա՞ս իմ խրճիթում։ Մաշինկան համաձայնվեց։

Posted in Ձմեռային ճամբար

Հարցազրույց մայրիկի հետ

 

 

 

Հարցեր
1. Ի՞նչ է քո անունը
2. Իսկ դու գիտես, թե՞  երբ է  ծնվել Հ.Թումանյանը.
3.Քո՞ ամենասիրելի գիրքը.
4.Ո՞րն է  քո ամենասիրելի ուտեստը.
5.Ո՞րն է քո ամենասիրելի լուսանկարը.
6.Ո՞րն է եղել փոքր ժամանակ քո ամենասիրելի մուլտֆիլմը.
7.Իսկ դու՞ փոքր ժամանակ սիրել ես նկարել.
8.Ո՞րն է քո սիրելի դերասանը.