Posted in Ձմեռային ճամբար

Ընկերասեր դդումը

Կար-չկար մի դդում կար։ Նա ուներ շատ ընկերներ։ Մի օր այնպես ստացվեց, որ իր ընկերները իր հետ կռվեցին և նեղացան իրարից։ Եվ հետո դդումը գլորվում  է հանդիպում է մի ուրիշ դդմի և ասում է.
-Արի միասին ընկերներ լինենք։
-Արի՝, ես համաձյան եմ ։
Երբ հին ընկերները տեսնում  են, որ դդումը   շատ բարի է ու ընկերասեր, գալիս են և խնդրում ,որ իրենք էլ միասին ընկերներ լինեն։ Նրանք շատ ընկերասեր և մտերիմ ընկերներ եղան։

Քաղցր համեղ համ ունի
Նարնջագույն տեսք ունի
Կարելի է նրանով
Պատրաստել շատ ուտեստներ։
(դդում)

Posted in Ձմեռային ճամբար, Ուսումնական ճամփորդություն

Հայկական գորգերի զարդանախշերը

 

Ձևավորվելով որոշակի էթնիկական միջավայրում, որոշակի պահանջների բավարարման անհրաժեշտությամբ՝ գորգը հազարամյակների ընթացքում տվյալ էթնիկական միավորի հետ միասին ենթարկվել է բազմազան տեղաշարժերի և փոխազդեցությունների, ստացել գործնական նոր ոլորտներ: Գորգը չի ծառայել, որպես կենցաղային պարզ առարկա, այլ ի սկզբանե ունեցել է ծիսապաշտանմունքային նշանակություն, ու նաև դրանով է պայմանավորված գորգի կարևորությունը հայոց մշակութային ժառանգության համակարգում: