Posted in Ես և շրջակա աշխարհ, Ձմեռային ճամբար, Մայրենի, Ուսումնական ճամփորդություն

Ուսումնկական ճամփորդություն դեպի <>

Այսօր մենք գնացել էինք  <<Ժողովրդական արվեստի թանգարան>>։ Այնտեղ ծանոթացանք հայկական շատ հին արվեստի տեսակների հետ։ Տեսանք այնտեղ հին ժամանակաշրջանի դաջեր, հետո թռչնաման աղամաններ, գդալնոց,տարբեր զարդանախշերով գորգեր,սփռոցներ, հայկական տարազներ, գաթանախշեր։ Ընկեր Լիլիթի օգնությամբ   մենք գունավորեցինք փայտից պատրաստած փոքրիկ զարդանախշեր, որը վերջում նվիրեցին մեզ։ Այս ամենի մասին մեզ պատմեց ընկեր  Գրիշան։ Ինձ ամենաշատը դուր եկավ հայկական տարազները,որտեղ պատկերված էին զարդանախշեր։