Posted in Մայրենի

Կարմիր վարդը

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ․

.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.

— Տե՜ս, կըծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ։

1. Դուրս գրի՛ր հստակեցված բառերը և այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառերը։

Փոքրիկ-մեծ

ուրախացավ-չուրախացավ

մոտիկ-հեռու

սիրուն-գեշ

փշոտ-անփուշ

Հարցեր և առաջադրանքներ։

1.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գտի՛ր այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառեր։

Փոքրիկ-մեծ

ուրախացավ-տխրեց

մոտիկ-հեռու

սիրուն-տգեղ

չմոռանալ-մոռանալ

անհամբեր-համբերող

չօգնեց-օգնեց

քնքուշ-կոպիտ

փշոտ-անփուշ

2. Բանաստեղծությունից դուրս գրիր այն բառերը, որոնցով նկարագրում է վարդին։

Սիրուն,  կարմիր , քնքուշ , փշոտ:

3Բառերը դարձրո՛ւ հոգնակի։  

վարդ, դաշտ, տղա, փուշ, ձեռք,

վարդեր,դաշտեր,տղաներ,փշեր,ձեռքեր

4.Ի՞նչ գիտես վարդին մասին, գրի՛ր։

Աշխարհի ամենածեր վարդի թուփը աճում է Գերմանիայում: Արդեն 1000 տարի է, ինչ թուփը ծաղկում է Հիլդեսհայմերի տաճարի պատի մոտ և բարձրությամբ համարյա հասել է շինության տանիքին: