Posted in Մայրենի

ԼՈւՍՆԱՀԱՉ

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

Հարցեր և առաջադրաքներ՝

1․Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։

Զուր-Արդյունք չտվող, իրեն չարդարացնող, ապարդյուն:

Բոլորած-շրջապատված

2․Դուրս գրի՛ր ընդգծված բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հականիշները։

վնաս է տալիս-օգնում է

լուռ-աղմուկ

մութ-լույս

զուր-լի

3․Հայրը իրենց ինչի՞ հետ է համեմատում, դուրս գրի՛ր այդ տողերը և փորձի՛ր բացատրել։

Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

Հայրիկն ուզում էր ասել, որ   քեզ վրա ծիծաղում  են ուշադրություն մի դարձրու: