Posted in Ուսումնական ճամփորդություն

Արատեսի մասին տեղեկություն

         

 

 

 

 

 

 

 

Արատեսը գտնվում է Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այասի գետի հովտում: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ: Արատեսում գտնվում է Սյունիքի Արատեսի վանքը, Սուրբ Աստվածածին, Սուրբ Կարապետ, եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան, և 12 հատ խաչքարեր:Երևանից Արատես երկու ճանապարհ կա։ Մեկը տևում է 2 ժամ, 40 րոպե, իսկ մյուսը 2 ժամ 59 րոպե։ Այժմ մի փոքր տեղեկություն Արատեսի վանքի մասին:Միջնադարում կառուցված Արատեսի վանքն ունի հետաքրքիր անվանում, որ նշանակում է ՛՛արի և տես՛:Արատեսի  վանքը գտնվում է Եղեգիս գետի Արատես  վտակի ափին, բլրի գագաթին՞ 13-րդ դարի վերջին Ստեփանոս արքան՝ Օրբելյանը, Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301թ.-ին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի 8 գյուղ:  Վանական համալիրը  տարբեր ժամանակներում կազմված երեք եկեղեցիներից և մատուռից է կազմված: Արատեսի վանքը ունի բարդ և յուրօրինակ ճարտարապետություն: Գլխավոր եկեղեցու գմբեթը պահպանվել է, իսկ պատերը գտնվում է կիսավեր վիճակում:Արատեսի վանքը հայտնի էր որպես կենտրոն, որտեղ իրականացվել է ձեռագրերի պատճենում: Չնայած այն հանգամանքին, որ այսօր վանքը կիսավեր վիճակում է, հին ճարտարապետական հուշարձանը, այնուամենայնիվ, չի կորցրել իր վեհ տեսքը, և արժե անձամբ տեսնել այն:Արատեսի վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը:։Բնակչության մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ։