Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Մայրենի

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է

Առաջադրանքների փաթեթ

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ունկընդիր —  Որևէ բան խոսողի ունկնդրող՝ լսող (մարդ
շաչել — Սուլոցի նման սուր ձայն հանել (հարվածից, ալեկոծությունից, զենքերի բախումից ևն)

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում — Վտակը ժայռից ցած է հոսում

ընկնում քարերի գըլխին — Թափվում է քարերի վրա

Ժայռը մտախոհ լսում է- ժայռը անխախտ կանգնած է

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Հետաքրքիր համեմատությամբ ներկայացվում է անտառի և վտակի միասնականությունը

4. Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

ըստ բանաստեղծության

Վտակ- անհանգիստ, շարժուն, աղմկոտ։

Անտառ- հանդարտզ անաղմուկ

Ժայռ- մտախոհ, մռայլ

ըստ քո բնորոշման

Վտակ` ակտիվ և շարժուն

Ժայռ` հսկա, տպավորիչ

Անտառ` խորհրդավոր, խորը

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

Վտակը աղմուկով հոսում էր ժայռից ցած և հարվածում քարերին։ Իսկ անտառը ծերունու նման կամաց ձայնակցում էր վտակին։ Այդ ամենին մռայլ և մտախոհ հետևում էր հսկա ժայռը։

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

Ինչպե՞ս ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին:

7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցո՞ւմ է ժիր թոռնիկի երգին:

8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:

վտակ,-վը-տակ

Ճչալ-ճը-չալ

ջրի-ջը-րի

թռչալ-թըռ-չալ

զվարթ-զը-վարթ

բնություն-բը-նություն

լսել-լը-սել

9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:

բերնին-բերանին

ձենով-ձայնով

8. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով