Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Բնագիտության հաշվետվություն

ՀՀ մարզեր և մարզկենտրոններ

Տավուշի մարզ — մարզկենտրոն ՝ Իջևան

Լոռու մարզ — մարզկենտրոն ՝ Վանաձոր

Շիրակի մարզ — մարզկենտրոն ՝ Գյումրի

Արագածոտնի մարզ — մարզկենտրոն ՝ Աշտարակ

Գեղարքունիքի մարզ — մարզկենտրոն ՝ Գավառ

Արարատի մարզ — մարզկենտրոն ՝ Արտաշատ

Արմավիրի մարզ — մարզկենտրոն ՝ Արմավիր

Կոտայքի մարզ — մարզկենտրոն ՝ Հրազդան

Սյունիքի մարզ — մարզկենտրոն ՝ Կապան

Վայոց ձորի մարզ — մարզկենտրոն ՝ Եղեգնաձոր

 

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Բնագիտության հաշվետվություն

Ֆիզիկական և Քիմիական երևույթներ

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:

Continue reading “Ֆիզիկական և Քիմիական երևույթներ”

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Բնագիտության հաշվետվություն

Գետեր, լճեր

Գետ է կոչվում քաղցրահամ ջրի բնական հոսքը, որը հոսում է դեպի լիճ, ծով կամ օվկիանոս։ Որոշ դեպքերում գետը կարող է անցնել հողի մեջ կամ չորանալ, մինչև այլ ջրային օբյեկտի հասնելը։

Գետի սկսման վայրը կոչվում է ակունք, գետերը սկիզբ են առնում ՝ լճերից, սառցադաշտերից, կամ ստորգետնյա ջրերից ։

Այն հատվածը ,որտեղ թափվում է գետը կամավարտվում կոչվում է ՝ գետաբերան։

Գետը իր բոլոր վտակներով և առվակներով կոչվում է ՝ գետային ավազան ։

Գետը ունի նաև հուն, այն ճանապարհն է ,որտեղով որ հոսում է։

Լիճը ջրով լցված գոգավորություն է, որը կապված չէ օվկիանոսի և ծովի հետ։

Լճերը լինում են հոսուն և անհոս։ Եթե լճից արտահոսում է գետ, ապա այդպիսի լիճը անվանում են հոսուն լիճ։ Այն լճերից ,որոնցից գետեր չենհոսում կոչվում են անհոս ։

Լճերը լինում են տարբեր ծագման

1 — ամբարտակային- առաջանում են գետահունի մասնակի արգելափակման հետևանքով

2-Մնացորդային լճերն իրենցից ներկայացնում են ծովերի մնացորդներ։

3-Հնահունային լճերը գետերի ողողատներում հանդիպող համեմատաբար ոչ մեծ լճեր են, որոնք իրենցից ներկայացնում են նախկին գետահուների մնացորդներ։