Posted in 5-րդ դասարան, բնագիտություն

Բնագիտության ֆլեշմոբ 2024

Հարց 1․ Բազմիցս նկատած կլինեք  ձեր տան կամ դպրոցի հարակից տարածքներում , այգիներում թափված պլաստմասե շշեր, պոլիէթիլային տոպրակներ։     

ա/ Ի՞նչ եք կարծում, այդ թափոնները վնաս կհասցնե՞ն  բնությանը։ 

բ/ Ստեղծված իրավիճակում բնությանը օգնելու նպատակով ինչպիսի՞ գործողություններ կառաջարկես։ 

Ա/ Այո.
Բ/ Ես կհավաք այդ թափոնները և կնետեմ աղի դույլի մեջ.

Հարց 2․ Ճամփորդության ընթացքում երբեմն սնվում ենք հենց բնության գրկում՝ ընտրելով մի հարմար վայր գետի ափին, դաշտում կամ պարզապես ծառի տակ՝ պատսպարվելով շոգից, որից հետո գոյանում է որոշակի քանակի սննդի մնացորդներ (ձվի կեղև, բանջարեղենի և մրգերի մնացորդներ, պոլիէթիլային տոպրակ և մեկանգամյա օգտագործման սպասք)։ 

Ինչպե՞ս կհավաքես տարածքը և որտե՞ղ կլցնես նշված մնացորդները։ 

Ես կհավաքեմ այդ սննդի մնացորդները և կնետեմ աղբամանը.

Հարց 3․ Որո՞նք են ջրի աղտոտման հիմնական  պատճառները: Կարո՞ղ ես առաջարկել խնդիրների լուծման քո տարբերակը։

Մարդը, քանի որ նա երբ որ սնվում է գետի մոտ նա սննդի մնացորդները նետում է գետի մեջ.

Հարց 4․ Որո՞նք են օդի աղտոտման հիմնական պատճառները։ Կարո՞ղ ես առաջարկել խնդիրների լուծման քո տարբերակը։

Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։

5․ Փորձարարական առաջադրանքներ․

Փորձ 1․

Փորձի ընթացքը և նկարագրությունը

Անհրաժեշտ իրեր՝ ապակե 6  մնանատիպ, հավասար տարողությամբ բաժակներ, ջուր, մետաղյա գդալ։

Ընթացք — ապակե բաժակները դասավորեք իրար կողք և ջրով լցրեք այնպես ինչպես պատկերված է նկարում։ Այնուհետեև վերցրեք գդալը և փորձեք գդալով հանգիստ հարվածել  բաժակներին, որպեսզի այն չկոտրվի։ Ուշադրություն դարձրու հարվածից հետո առաջացած ձայներին, նկարագրիր, թե ի՞նչ է տեղի ունենում։ Կարո՞ղ ես ստեղծել երաժշտություն։ Փորձիր հետևություններ անել և ներկայացնել այն։

Անխորագիր պատկեր

Փորձ 2․

Անհրաժեշտ նյութեր՝ ձու, ջուր, քացախ, բանկա։ 

Փորձի նկարագրությունը․ Հում ձուն դնենք ջրով լի բաժակի  մեջ  և  թողնենք 1օր։  Մեկ ուրիշ հում  ձու դնենք  քացախով լի կես լիտր անոց բանկայի մեջ :Բանկան փակենք կափարիչով  և  թողնենք  3 օր: Հետո նայիրև նկարագրիր թե ինչ է  տեղի ունեցել:

Posted in 5-րդ դասարան, բնագիտություն

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը

  1. Ինչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում երկրի մակերևույթը. Երկրի ներծին և արտածին նյութերի շնորհիվ.
  2. Որոնք են մակերևույթուի հիմնական ձևերը: Ինչ է հարթավայրը. Երկրի մակերևույթը ամենուրեք իր ձևը չունի:
  3. Ինչ ես ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրությունները.  Սարերի շնորհիվ.
  4. Ինչ հետևանքով են առաջանում հարթավայրերը.
Posted in 5-րդ դասարան, բնագիտություն

Ամփոփում

Մենք ունենք 6 մայրցամաք ՝ Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Ավստրալյա, Եվրասյա, Անտարկտիդա, Աֆրիկա:

Աշխարհում առաջին մայրցամաքը եղել է ՝ Պան Գեյը:

Մենք ունենք 4 օվկիանոս  ՝ Հնդկական օվկիանոս, Խաղաղ օվկիանոս, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս, Ատլադիան օվկիանոս:

Խառնուրդներն են, օրինակ ՝ եթե մենք ջուրը և աղը խառնենք և ստատանք միասեռ զանգված , կարող ենք աղը և ջուրը առանձնացնել:

 

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, բնագիտություն, ստուգատես

3-րդ ուսումնական շրջանի ամփոփում ՝ Բնագիտություն

3-րդ ուսումնական շրջանի ընթացքում մենք կատարել ենք բազմաթիվ տարբեր աշխատանքներ օրինակ ՝ ստեղծել ենք տարբեր ծրագրերով հետաքրքիր խաղեր մեր երկրի և բնության մասին: Մենք Բնագիտության ժամանակ  խնամում ենք մեր դպրոցի ծառերը ծաղիկները կատարել ենք ծառատունկ նաև կատարել ենք տարբեր հետաքրքիր ստուգատեսներ։

 

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, բնագիտություն

Աշխարհը ուսումնասիրում ենք Google maps ծրագրով

Իտալիա

 

Իտալիաի մայրաքաղաքը Հռոմն է: Իտալիաում բնակվում են  60 մլն  մարդ: Հռոմում  կա 300 բարբառ: Իտալիաում ամենաշատը  հուշարձաներն  ու արվեստի գանձարաներն են: Ամենախոշոր և հին մայրաքաղաքը հռոմն է: Ըստ ավանդության՝ Հռոմ անունը (իտալերեն՝ Ռոմա)։ Բոլոր իտալերեն բառերը վերջանում են ձայնավորով:

Posted in բնագիտություն

Բույսեր

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Բույսերը աճում են հողամասերում, զբոսայգիներում, դպրոցամերձ և տնամերձ տարածքներում

2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին

Ես գիտեմ բույսերի մարմնի մասին, որ նա կազմված է արմատից, ցողունից և տերևներից

3. Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Ես գիտեմ, որ ստորոգետնյա հատվածը դա արմատի հատվածն է, իսկ վերգետնյա հատվածը դա ցողունից վերև հատվածն է:

4. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Պետք է նրան խնամել և ճրել լույսի մոտ նրան պահել:

5. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Բույսի կենսագործունեությունը դրսևորվում է նրա հոտով, ինչպես նաև բուրավետ լինելով:

6. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Որովհետև բույսը բերք է տալիս և մենք դա ուտում ենք:

7. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք

Բույսերը նախ արտադրում են թթվածին, որը անհրաժեշտ է մարդուն և պարգևում են գեղագիտական հաճույք: