Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Դասարանական աշխատանք

Դասարանական աշխատանք

Կետադրի’ր տեքստը:

Հորթը և ոզնին

Մի օր կանաչ դաշտում  հանդիպեցին հորթն ու ոզնին:

Երբ չալ հորթը լիզեց ոզնուն, փուշը ծակեց հորթի լեզուն:

Այն ժամանակ ոզնին նրանց ասաց.

-Ինչ պատահի` մի տար բերանդ:

Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ-երամ

ձիերի խումբ-երամակ

միասին նույն օրը ծնված-երկվորյակ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող-երկկենցաղ

ցողը ցուրտ ժամանակ-եղյամ

Կարդալու սրահ-ընթերցասրահ

երեկոյան ճաշ-ընթրիք

հատ-հատ ընտրված-հատընտիր

արգելք ոտքի տակ-արգելակ

բարակ ճյուղ, շիվ-շիվ

Գտի՛ր առաջին սյունակում գրված բառերի բացատրությունը և համարակալի՛ր հոմանիշ զույգերը։

Երփներանգ                                      ուժգին ցանկություն

արփի                                                 տարբեր գույների

բորբ                                                    շատ տաք, ջերմ

փափագ                                             նեխել, փչանալ

շամփուր                                            շփանալ, երես առնել

հղփանալ                                           խորովածի շիշ

բորբոսնել                                          ցերեկային լուսատու

Երփներանգ-տարբեր գույների

Արփի-ցերեկային լուսատու

Բորբ-շատ տաք ջերմ

Փափագ-ուժգին ցանկություն

Շամփուր-խորովածի շիշ

Հղփանալ- շփանալ, երես առնել

Բորբոստնել-նեխել, փչանալ

Լրացրու բաց թողնված տառերը և վերնագիրՏեքստից դուրս գրիր այն բառերըորոնց կարող ես հոմանիշներ կամ հականիշներ գրել:

Եղնիկը

Կեսօր էր: Եղնիկը մի քիչ զմրուխտ խոտ անուշ արեց, լողաց սառնորակ գետակում, ապա մտավ անտառ: Պառկեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդորրությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և օգներ փարատելու

Հանկարծ արևի մի շող թափանցեց հովից օրորվող ծառերի արանքից: Եղնիկը ոստեց տեղից և փորձեց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ որսալ նրան:

Եղնիկը թռչկոտում էր արևազօծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում: