Posted in Ես և շրջակա աշխարհ, Ուսումնական ճամփորդություն

Գառնու հեթանոսական տաճարի մասին

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Posted in «Ելք» ստուգատես, Ես և շրջակա աշխարհ

Ես և շրջակա աշխարհ + Scratch

Ես կարողանում եմ քարտեզագրել՝

Քարտեզագրում

Քարտեզագրում

Գիտեմ անվնտանգության կանոնները՝

Անվնտանգության կանոններ

անվնտանգության կանոնները

Գիտեմ ինչպես առողջ լինել՝

Ինչպես առողջ լինել

Գիտեմ Տյառնընդառաջի մասին՝

Տյառնընդառաջ

Գիտեմ Հայաստան խորրդանիշերը՝

Հայաստան խորրդանիշը

Գիտեմ ինչո՞ւ է երկինքը կապույտ՝

Ինչու է երկինքը կապույտ

Գիտեմ ինչպես էին հին հայերը նշում Ամանորը՝
ինչպես էին հին հայերը նշում Ամանորը՝

Գիտեմ ամանորը տարբեր երկրներում՝

Ամանորը տարբեր երկրներում

Գիտեմ արեգակնային համակարգ՝

Արեգակնային համակարգ

Վարդատունկ՝

Վարդատունկ

 

Posted in Ես և շրջակա աշխարհ

Անվտանգության կանոններ

Փողոցն  անցնելն ապահով  է  գետնանցումով։ Իջնում   ենք  աստիճաններով, անցնում   երկար

թունելի  միջով,  որը  գտնվում   է  գետնի   տակ  ու   հայտվում   հակառակ   կողմում։ Նաև պետք է նայել լուսակիրին ու նոր անցնել փողոցը։

Posted in Ես և շրջակա աշխարհ

Անվտանգությն կանոններ

Ինչ անել ,եթե մոլորվել ենք, կորել, օրինակ՝ մետրոյում՝

Առաջին քայլ ՝ Մենք պետք է երկրորդ կայարանում իջնենք և սպասենք մեր ծնողներին:

Իսկ եթե մենք մնացել ենք կայարանում, մեր ծնողներն են մետրոյով գնացել, պետք է տեղում սպասենք մինչև կգան:

Եթե մենք կորել ենք անծանթ թաղամասում, պետք է անմիջապես մոտենանք մոտակա դեղատուն, խանութ և վաճառողին խնդրենք զանգել  մեր ծնողներին: Չի կարելի մտնել անծանոթ շենքի բնակարաններ և այնտեղից զանգելու թույլտվություն խնդրել:

Անվտանգությունը հրդեհի ժամանկ

Հիշենք այս ասացվածքը՝ «Առաջին րոպեին հրդեհը կարելի է մարել մի բաժակ ջրով, երկրորդ րոպեին՝ մի դույլ ջրով, երրորդ րոպեին՝ հրշեջ մեքենայով»:

Հրդեհի ժամանակ պետք է հիշել և պահպանել հետևյլ կանոնները՝

Եթե տանն ենք և հարևան սենյակում բռնկվել է հրդեհ, չի կարելի դուռը անմիջապես բացել: Կրակը անմիջապես կհասնի մեր դեմքին:

Չի կարելի դուռը բացել , եթե հրդեհը բռնկբել  է բնակարանից դուրս՝ մուտքում:

Պետք է ավելի մոտ լինենք հատակին, քանի որ ծուխը վերև է բարձրանում:

Տանը կարող ենք ոչ մեծ կրակը հանգցնել՝ վրան գցելով հաստ, մեծ կտոր:

Եթե կրակը չի մարում, պետք է անմիջապես դուրս գնալ տանից և փակել այն սենյակի դուռը, որտեղ հրդեհ է բռնկվել:

Մի քանի անգամ ծուխը ներշնչելուց հետո մարդը կարող է կորցնել գիտակցությունը: Պետք է թաց շորով բերանը և քիթը փակել, եթե բաձրահարկ շենքում ենք, մնում են տանը և պատուհանի փեղկերն ու դռները ծածկում թաց շորով:

Հրդեհի ժամանակ չի կարելի թաքնվել վարագույրների հետևում, պահարաններում, սեղանների և մահճակալների տակ: Իսկ եթե թաքնվել ես, ապա անպայման պետք է արձագանքել (պատասխանել), երբ հրշեջները կամ փրկարարները քեզ կանչում են:

Շատ վտանգավոր է նաև մարմանդ, հանդարտ կրակը: Օրինակ՝ երբ չհանգցրած ծխախոտի մնացորդը ընկնում է ծածկոցին կամ բարձին, կամ էլ մխում է պլաստմասսայե աղբամանում, ապա մարմանդ հրդեհի ծխի պատճառով մեկ ժամում կարող են զոհվել ընտանիքի բոլոր անդամները:

 

Posted in Ես և շրջակա աշխարհ

Ինչպես առողջ լինել

Առողջ լինելու համարնախ  պետք է

  • Առողջ սնվել
  • Սպորտով զբաղվել
  • Եվ հետևել հիգիենային

Դու պետք է սնվես այնպիսի սնունդով, օրը քեզ կոգնի դա դարնաս առողջ և ուժեղ

Պետք է սնվես,մսամթերքից հետո կարևոր է հացահատիկեղեն։

Մեր օրգանիզմին անհրաժեշտ է օրինակ — երկաթ,ացխաջրեր,սպիտակուցներ՝

  • ոսպը
  • լոբի
  • ընկույզ և ընդեղեն
  • չորացված մրգեր
  • մսամթերք

Պետք է ավելի շատ շարժվել, խաղալ բակում, սպորտով զբաղվել:Նաև պետք է մեզ մաքուր պահենք ՝ խոզանակով ատամներ լվանանք, ձեռքերդ լվանալ, մի խոսքով մաքուր լինել: Պետք է նաև մեր միջավայրը մաքուր պահենք:

Posted in Ես և շրջակա աշխարհ

Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —

թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:

Անգութ-անխիղճ, դաժան

Մարագ-պահեստ,ամբար

Ժամ-եկեղեցի

2.Կարմիրով նշված բառերը գրի՛ր ուղիղ ձևով և գտի՛ր հոմանիշները։

Տաքացնել-ջերմացնել, տաքա

անգութ-դաժան

ոչնչացնել-վերացնել

պահպանել-փայփայել

շինել-կառուցել,շինեք

կոտորել-ջարդել,կոտորվել

խնայել-պահպանել

3.Ի՞նչ է սովորեցում առակը: Պատմի՛ր:

Ծառին պետք է միշտ խնամել,ծառի տերևները պետք է չպոկել,նրան պետք է ջրել։Խնամել, և փայփայել։Մենք պետք է բոլոր ծառին էլ ուշադրություն դարձնենք ոչ թե միայն մրգատու ծառերին։

Posted in Ես և շրջակա աշխարհ

Զատկատոնը Արագածում․ կրթական փոխանակումներ

Մենք ապրիլի 18-ին գնալու ենք Զատկատոնը Արագածում նշելու։Այնտեղ երգելու ենք«Օր պարը», «Զարկ բոլոճիկը»«Յալալաի»։ Մենք գյուղի երեխաներին սովորեցնելու ենք երգեր, պարեր, և բանաստեղծություններ, իսկ գյուղի երեխաները մեզ սովորեցնելու են իրեց երգեր, պարեր, և բանաստեղծություններ։ Հուսով եմ շատ լավ ժամանակ կանցկացնենք այդ օրը։

Posted in Ես և շրջակա աշխարհ

Ջ․ Ռոդարի ․«Աչքերի գանգատը»

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:

Առաջադրանքներ

Հորինի՛ր փոքրիկ պատում՝ մարմնի այլ մասի գանգատը վերնագրով։