Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Հայրենագիտություն

Մարտիրոս Սարյանի գրքային պատկերազարդումները

hqdefault

 

Հարցեր.

  • Ո՞ր հայտնի մարդկանց է նկարել Մարտիրոս Սարյանը:

Նկարել է —

Հովհաննես Թումանյան

 

Եղիշե Չարենց

  • Ո՞ր գրքերն է նկարազարդել:

  • Որո՞նք են Մարտիրոս Սարյանի հայտնի կտավները:

Հայկական  բնաշխարհը կտավներում

Մեր գյուղը

 

 

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Հայրենագիտություն

Բագրատունիներ

Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ
Հայաստանը մեծ վերելք ապրեց։

Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու  ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվելեն այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։

Անկախության վերականգնումը

7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախության  համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
Պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ 855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց
Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։

Աշոտ II Երկաթ 

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը
նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի,
որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:

Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։

Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:Չնայած դրան` իրենց գոյությունը պահպանեցին Սյունիքի,  Լոռու և այլ փոքր թագավորություններն ու հայկականիշխանական տները: Բացի դրանից` ընդամենը մի քանի տասնամյակ հետո՝ 11-րդ դարի վերջերին հայ ժողովրդին հաջողվեց ստեղծել պետականության նոր կենտրոն Միջերկրական ծովի ափին` հեռավոր Կիլիկիայում։

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Հայրենագիտություն

Արտաշեսյաններ

Tigranes_the_Great

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։
Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները,
առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից։
Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ
իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի (Ք. ա. 189-1թթ.)հիմնադիրն է։ Ք. ա. 189թ. դառնալով հայոց թագավոր` նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց հայկական հողերը։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը։ Իր գրաված երկրներից
տարբեր ազգությունների մարդկանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում։ Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։

Արաքս գետի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)
Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։
Կառավարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծը կարողացավ միավորել բոլոր հայկական հողերը,  կարողացավ հզորացնել հայոց բանակը։ Հայոց թագավորությունն
այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց արքայից արքա։ Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը(Վրաստանը) և Աղվանքը։Տիգրան Մեծին առաջարկեցին դառնալ նաև Ասորիքի թագավոր։ Ք. ա. 83թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրական ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքաղաք։ Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները՝ Տիգրան Մեծն ավարտեց իր նվաճումները։ Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից
ծովից մինչև Միջերկրական ծով։ Ունենալով այդպիսի հզորություն՝ Տիգրան Մեծը,  ռազմատենչ արքա չէր։ Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Ք. ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի` Տիգրանակերտի շինարարությունը։  Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ մեծ քաղաք։ Քաղաքում
շքեղ պալատներ էին կառուցվում։ Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պարիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։
Իր քառասնամյա կառավարման ընթացքում Տիգրան Մեծ արքան ունեցավ շատ հաղթանակներ ու փառահեղ նվաճումներ, հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքն ու այլ քաղաքներ։

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Հայրենագիտություն

Բիայնա երկրի արքաները

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ…Անունների այս շարքը կարելի է շարունակել։ Նրանցից շատերը մեզ ծանոթ են։ Այդ անուններով փողոցներ են կոչվում, հրապարակներ նաև քաղաքներ, օրինակ` Արտաշատն ու Վաղարշապատը։Հայոց արքաների և արքայատոհմերի անուններn այսօր էլ շարունակում են ապրել։ Հայոց մեծ արքաների գլխավոր նպատակը նախ և առաջ պետության ամրապնդումն ու հզորացումն է եղել։ Դրա համար էլ նրանք մեկընդմիշտ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և օրինակ ծառայել հետագա սերունդների համար։

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է։ Նրան տարեկից քիչ քաղաքներ կան։ Այդպիսին է, օրինակ, Հռոմը, որը Երևանից քիչ ավելի ուշ է հիմնադրվել։ Հռոմի հիմնադրման մասին միայն բանավոր ավանդապատումներ կան, իսկ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը, որը գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Ք. ա.782 թվականին։ Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը Հայկական լեռնաշխարհում ստեղծված մեծ պետություն էր, որ կարողացավ միավորել լեռնաշխարհի համարյա ամբողջ տարածքը։Վանի թագավորությունը նրա հարավային հարևան և գլխավոր հակառակորդ երկրում` Ասորեստանում հայտնի էր Ուրարտու անունով։  Բացի դրանից`մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է Բիայնիլի, այսինքն` Բիայնա երկիր։ Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի 1-ը հիմնեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած արձանագրություններում նա ներկայանում է որպես «մեծ արքա,հզոր արքա, արքաների արքա»:

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Հայրենագիտություն

Գեղարքունիքի մարզ

Մարզկենտրոնը՝ Գավառ

1_12_1302953098

Քաղաքներ՝ Սևան, Ճամբարակ, Վարդենիս

Տեսարժան վայրեր՝Գավառ, Հայրավանք, Հացառատ, Նորատուս, Սևանավանք, Վանեվան

Լեռնաշղթաներ՝ Գեղամա, Սևանի, Արեգունի, Վարդենիս

Լիճ՝ Սևանա լիճ

Գետեր՝ Հրազդան, Արգիճ, Մասրիկ, Գետիկ, Գավառագետ

Լեռներ՝ Աժդահակ,  Գնդասար, Սպիտակասար, Վարդենիս

Դաշտ՝ Մասրիկ

Տարածքով Գեղարքունիքը ամենամեծ մարզն է: Նրա 1/4  ծածկված է ջրով: Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբուխներ: Հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց  խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը` տաք:

Գեղարքունիքի մարզում է գտնվում Սոթքի ոսկու խոշոր հանքավայրերը։Գլխավոր ճանապարհներն են՝ ՃամբարակԲերդՄարտունիԵղեգնաձոր և ԵրևանՍևանՍոթքերկաթուղին։Տարածաշրջանում լայն տարածում է գտել  անասնաբուծությունը,  մեղվաբուծությունը, ձկնարդյունաբերությունը /հիմնական հենքը Սևանա լիճն է/, կարտոֆիլի մշակությունը և  բուսաբուծությունը: Ամենաերկար  գետերն են Արգիճին 51 կմ, Գավառագետը 47 կմ, և Մասրիկը 45 կմ

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Հայրենագիտություն

Վայոց Ձոր. ընդհանուր բնութագիր

1_18_1302953306.gif

Վայոց ձորը եղել է Ուրարտական թագավորության կազմում, ապա Մեծ Հայքի թագավորության մեջ:

Մարզկենտրոն՝ Եղեգնաձոր

Քաղաքներ՝ Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք

Սահմանակից է՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, մարզերին, ԼՂՀ-ին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը

Խոշոր գետ՝ Արփա իր  խոշոր՝ Եղեգիս վտակով

Ջրամբարներ՝Կեչուտի, որից սկիզբ է առնում 48կմ երկարությամբ Արփա-Սևան ստորգետնյա ջրատար թունելը, որը կառուցվել է Սևանա լիճ փոխադրելու նպատակով:  Մարզում է գտնվում նաև Հերհերի ջրամբարը:

Մարզի կենտրոնով անցնում է Երևան-Արտաշատ-Եղեգնաձոր–Վայք-Մեղրի-Իրան միջպետական նշանակության մայրուղին։

Տեսարժան վայրեր՝ Արենի, Արկազի, Գլաձորի համալսարան, Գնդեվանք, Եղեգիս, Զորաց, Թանադե, Մագիլ, Նորավանք, Շատինվանք, Պռոշաբերդ, Սելիմի քարավանատուն, Սմբատաբերդ, Սպիտակավոր, Ցաղաց Քար, Մոզրով, Ջերմուկի ջրվեժ, ՍիոնԼեռներ՝ Գոգի/3120մ/,  Վարդենիս/3521մ/, Գնդասար/2946մ/ Վայոց Ձոր մարզում է գտնվում Մոզրովի քարանձավը:

2008 թվականին՝ Վայոց Ձորի մարզում գտնվող Արենի-1 քարանձավում, հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Կոշիկի տարիքը մոտ 5500 տարի է։ Նմանատիպ կոշիկներ էին օգտագործում Իռլանդիայի բնիկները մոտ 50 տարի առաջ։

250px-Vayots_Dzor.svg.png
Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Հայրենագիտություն

Արմավիրի մարզ

Բնակչություն-  323,300 մարդ

Մարզկենտրոն- Արմավիր, Երևանից հեռավորությունը 48 կմ է

Քաղաքներ- Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր

Տեսարժան վայրեր- Գայանե, Զվարթնոց, Էջմիածին, Հռիփսիմե, Շողակաթ, Ս.Աստվածածին (Վաղարշապատ), Սարդարապատի հուշահամալիր

Կլիման` արևոտ, չոր ցամաքային

Լիճ- Ակնա/ Այղր /- համարվում է պետական արգելոց

Գետ- Մեծամորն է, (Սևջուրը)սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է

դիրքը ՀայաստանումԱրմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով։ Բազմաթիվ են պատմական և ճարտարապետական հուշարձանները։ Հայտնաբերվել են Մեծամորի բրոնզեդարյան մետաղաձուլարանը, Վանի թագավորության քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները։Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը: Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը(45 հզ բնակիչ), Վաղարշապատը(58 հզ բնակիչ) և Մեծամորը(10 հզ բնակիչ)։

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Հայրենագիտություն

Շամիրամի կախովի այգիներ

Այն եղել է Հին Աշխարհի նշանավոր քաղաքներից մեկը և Բաբելոնիայի կամ Քաղդեայի մայրաքաղաքը:Նրա ավերակները գտնվում են ներկա Բաղդադ քաղաքից 1600 կիլոմետր հարավարևելք, այն տերիտորիայում, որը հայտնի է Միջագետք անվան տակ:Միջագետքը եղել է մարդկային մշակույթի ամենահին օրինակներից մեկը, որը ընկած է եղել Եփրատ և Տիգրիս գետերի միջև։ Տիգրիսն ու Եփրատը, սկիզբ են առնում Հայկական բարձրավանդակից:Բաբելոն քաղաքը հայտնի է եղել շատ ճարտարապետական գործերով, որոնցից մեկը Շամիրամի կախովի այգիները, Հին Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Հայրենագիտություն

Անի խաղաքի մասին

Անի, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք, որը ներկայումս գտնվում է հայ-թուրքական շփման գծի անմիջապես կողքին՝ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Նորշեն և Անիավան գյուղերի դիմաց։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին` եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին: