Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Ուսումնական ճամփորդություն, Պատում

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Մենք այսօր գնացել էինք Մատենադարան։ Մատենադարանում մեզ դիմավորեց, մի կին և մեզ պատմեց Որդան կարմիրի մասին և տեսանք մեծ ու փոքր տարբեր ձեռագիր գրքր։Իսկ Մատենադարանից հետո մենք զբոսնեցինք քաղաքում, որից հետո վերադարցանք դպրոց:

Posted in Ուսումնական ճամփորդություն

Արատեսի մասին տեղեկություն

         

 

 

 

 

 

 

 

Արատեսը գտնվում է Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այասի գետի հովտում: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ: Արատեսում գտնվում է Սյունիքի Արատեսի վանքը, Սուրբ Աստվածածին, Սուրբ Կարապետ, եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան, և 12 հատ խաչքարեր:Երևանից Արատես երկու ճանապարհ կա։ Մեկը տևում է 2 ժամ, 40 րոպե, իսկ մյուսը 2 ժամ 59 րոպե։ Այժմ մի փոքր տեղեկություն Արատեսի վանքի մասին:Միջնադարում կառուցված Արատեսի վանքն ունի հետաքրքիր անվանում, որ նշանակում է ՛՛արի և տես՛:Արատեսի  վանքը գտնվում է Եղեգիս գետի Արատես  վտակի ափին, բլրի գագաթին՞ 13-րդ դարի վերջին Ստեփանոս արքան՝ Օրբելյանը, Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301թ.-ին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի 8 գյուղ:  Վանական համալիրը  տարբեր ժամանակներում կազմված երեք եկեղեցիներից և մատուռից է կազմված: Արատեսի վանքը ունի բարդ և յուրօրինակ ճարտարապետություն: Գլխավոր եկեղեցու գմբեթը պահպանվել է, իսկ պատերը գտնվում է կիսավեր վիճակում:Արատեսի վանքը հայտնի էր որպես կենտրոն, որտեղ իրականացվել է ձեռագրերի պատճենում: Չնայած այն հանգամանքին, որ այսօր վանքը կիսավեր վիճակում է, հին ճարտարապետական հուշարձանը, այնուամենայնիվ, չի կորցրել իր վեհ տեսքը, և արժե անձամբ տեսնել այն:Արատեսի վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը:։Բնակչության մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ։

Posted in Ես և շրջակա աշխարհ, Ուսումնական ճամփորդություն

Գառնու հեթանոսական տաճարի մասին

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Posted in Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Արագած

         

Մենք երեկ գնացել էինք Արագած՝ Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց ։Մենք սկզբում ծանոթացանք այնտեղի երեխաների հետ և երգեցինք «Օր պար», «Յալալաի»,«Զարկ բոլոճիկ» երգերը։Մենք նրանց սովորեցրեցինք մեր սովորած երգերեը և պարերը, իսկ նրանք մեզ սովորեցրեցին իրենց սովորած երգերը և պարերը։Մենք խաղացինք ձու կռվացրեցինք և ձու պտտոցի խաղացինք։Մենք վերջում այցելեցինք  Սուրբ Ստեփանոս եկեղեցին։

 

 

Posted in Ուսումնական ճամփորդություն

Ուսումնական ճամփորդություն դեպի Հովհ.Թումանյանի թանգարան

Մենք այսօր գնացինք ճամփորդության դեպի Հովաննես Թումանյանի տուն-թանգարան։ Այնտեղ,  իմացանք Հովհաննես Թումանյանի ընտանիքի մասին,որն կազմված էր 4 տղաներից և 6 աղջիկներից։ Հովհաննես Թումանյանը ունեցել է գրադարան,որտեղ եղել է տաս հազար գիրք։ Հաճախ, իր բարեկամները, գրքերը վերցրել են և չեն վերադարձրել,  այդ պաճառով Թումանյանի գրքերից մնացել է ութ հազար գիրք։ Թումանյանը իր գրքերը փակել է 13 պահարանի մեջ և պատին գրել <գիրք չխնդրել և չծխել>։Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին և վախճանվել է 1924 թվականին 54 տարեկան հասակում։  Այդ պատճառով Թումանյանի թանգարանի աստիճանները հիսունչորսն են։

Posted in Ուսումնական ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Հով.Թումանյանի տուն-Թանգարան

Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է՝ Աշխեն Թումանյանը։ Թանգարանի ցուցանմուշներն են ձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթերը և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։

1969 թվականին նոր ցուցասրահում ցուցադրվող նմուշները հիմնականում նվիրված են Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործություններին։ Թումանյանի ստեղծագործական արվեստով հետաքրքրվողներն այստեղ կարող են տեսնել գրողի անձնական իրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, էսքիզները և հրատարակություններն ավելի քան 45 լեզուներով:

Posted in Ուսումնական ճամփորդություն

Դեպի Հով.Թումանյանի անվան տիկնիկային թատրոն

Մենք այսօր գնացել էինք Հովհ.Թումայանի անվան թատրոն։Մենք այնտեղ դիտեցինք «Սուտլիկ որսկան»հեքիաթ ներկայացնումը։Ներկայացման սկզբում երեք աղջիկ պարեցին, մենք այդ ժամանակ ծափահարում էինք նրանց։Ինձ շատ դուր եկավ ներկայացնումը։Ինձ հերոսներից ամենաշատը  դուր եկավ աղվեսի կերպարը։Եվ ես մեծ սիրով դիտեցի այդ ներկայացումը։

Posted in Ես և շրջակա աշխարհ, Ձմեռային ճամբար, Մայրենի, Ուսումնական ճամփորդություն

Ուսումնկական ճամփորդություն դեպի <>

Այսօր մենք գնացել էինք  <<Ժողովրդական արվեստի թանգարան>>։ Այնտեղ ծանոթացանք հայկական շատ հին արվեստի տեսակների հետ։ Տեսանք այնտեղ հին ժամանակաշրջանի դաջեր, հետո թռչնաման աղամաններ, գդալնոց,տարբեր զարդանախշերով գորգեր,սփռոցներ, հայկական տարազներ, գաթանախշեր։ Ընկեր Լիլիթի օգնությամբ   մենք գունավորեցինք փայտից պատրաստած փոքրիկ զարդանախշեր, որը վերջում նվիրեցին մեզ։ Այս ամենի մասին մեզ պատմեց ընկեր  Գրիշան։ Ինձ ամենաշատը դուր եկավ հայկական տարազները,որտեղ պատկերված էին զարդանախշեր։

Posted in Ձմեռային ճամբար, Ուսումնական ճամփորդություն

Հայկական գորգերի զարդանախշերը

 

Ձևավորվելով որոշակի էթնիկական միջավայրում, որոշակի պահանջների բավարարման անհրաժեշտությամբ՝ գորգը հազարամյակների ընթացքում տվյալ էթնիկական միավորի հետ միասին ենթարկվել է բազմազան տեղաշարժերի և փոխազդեցությունների, ստացել գործնական նոր ոլորտներ: Գորգը չի ծառայել, որպես կենցաղային պարզ առարկա, այլ ի սկզբանե ունեցել է ծիսապաշտանմունքային նշանակություն, ու նաև դրանով է պայմանավորված գորգի կարևորությունը հայոց մշակութային ժառանգության համակարգում: