Posted in 5-րդ դասարան, Մայրենի 5-րդ

Հայկական ծիսական տիկնիկները. հետազոտական աշխատանք

Սովորաբար տիկնիկ պատրաստել են կանայք, օգտագործելով ամենատարբեր նյութեր` հիմնականում փայտ, թելեր, կավ, մետաղ, կաշի, մորթի, մազ, խմոր: Յուրահատուկ նշանակություն ունեին նաև խմորից պատրաստված տիկնիկները ՝ Ասիլիկ Վասիլիկ: Առանձին շրջաններում կային Վասիլիկներ ուտելու առանձին օրեր` Զատիկի երեկոյան: Սիսիանում թխում էին միայն արական տիկնիներ և գիշերը դնում էին տան տանիքին: Ծիսական ամենագեղեցիկ տիկնիկներից է Համբարձման տոնի տիկնիկը` Վիճակի Արուսը: Տոնածիսական արարողությունները սկսվում էին տոնի նախորդ`չորեքշաբթի օրվանից: Այդ օրը աղջիկների մի խումբ գնում էր սար ու ձորից ծաղիկ հավաքելու: Եվ ոչ միայն ծաղիկ: Սափորի մեջ յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր էին վերցնում, յոթը ծաղկից`յոթ տերև ծաղիկ, յոթ հոսող ջրից` յոթ քար: Մեր ժողովուրդը պատրաստել է նաև ավելից տիկնիկներ: Հայկական հրաշապատում հեքիաթներում հանդիպում ենք ոգեկիր ավելների` դևերի կողմից առևանգված աղջիկները պարզում են, որ իրենց ամուսինների հոգիները գտնվում են ավելների և ցախավելների մեջ: Նրանք ավելներին կանացի տարազ են հագցնում և խաղում: Տան աչքի ընկնող մասում կախված զարդարուն ավելը կոչվում էր Պուրպիկ: Պատրաստել են նաև զարդարուն Ջնջան ավելներ, որոնցով մաքրել են հացի փշրանքները սեղանից:

Օգտվել եմ ՝ https://sofivardanyan.wordpress.com- ից