Posted in 5-րդ դասարան, Ազատ Թեմա

10 հետաքրքիր փաստեր ֆուտոլի մասին

1. Ամենաարագ ինքնագոլը գրանցվել է 60-ականներին՝ Իտալիայում: «Բրեշիայի» պաշտպան Մացցիան սեփական դարպասը գրավել է խաղի 38-րդ վայրկյանին:

 2. Ֆուտբոլային կանոնների իռլանդացի փորձագետ Ջոն Պենալտին 1891թ. առաջարկեց տուգանային հրապարակում պաշտպանի կոպիտ կամ ձեռքով խաղի դեպքում նշանակել 11-մետրանոց տուգանային հարված, որը հետագայում փորձագետի պատվին կոչեցին «պենալտի» անունով:

 3. Ֆուտբոլային ամենաերկար խաղը գրանցվել է 1881 թ., երբ իռլանդական երկու ակումբները՝ Կալինաֆերսն ու Ֆերրին խաղացել են 65 ժամ 1 րոպե:

 4. Կան երկրներ, որտեղ ֆուտբոլը պետականորեն արգելված է: Այդպիսիք են Գրենլանդիան, Կամբոջան, Աֆղանստանը: Իսկ ահա ԱՄՆ-ի Յութա նահանգում այն թույլատրվում է միայն մի պայմանով՝ եթե խաղադաշտը լինի եկեղեցուց ոչ ավել, քան 1.5 կմ հեռավորության վրա:

 5. 1967թ. Գերմանիայում ֆուտբոլային հանդիպումներից մեկի ավարտից մի քանի րոպե առաջ թիմերից մեկի հաշվին գոլ գրանցվեց: Մրցավարը չնկատեց, որ գոլը խփվել է ձեռքով եւ արձանագրեց այն, որից հետո խաղադաշտ մտավ տեղի քահանան և սկսեց համոզել հաղթող թիմին խոստովանել ճշմարտությունը: Քահանայի խոսքերն իրենց ազդեցությունն ունեցան ու ֆուտբոլիստները խոստովանեցին, որ գոլը խփվել է ձեռքով, իսկ մրցավարն անհապաղ փոխեց որոշումը:

 6. Ֆուտբոլային խոշորագույն հաշիվը գրանցվել է Մադագասկարում կայացած հանդիպման ժամանակ: Բարձրագույն առաջնության շրջանակում կայացած հանդիպման ժամանակ Մադագասկարի չեմպիոն AS Adema-ն հաղթել է Stade Olympique l’Emyrne-ին` 149:0 հաշվով: Սակայն դա տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ մրցավարն ի սկզբանե անարդար որոշում է կայացրել, իսկ պարտվող թիմի անդամները սկսել են անդադար իրենց իսկ դարպասն ուղարկել գնդակը՝ որպես բողոքի նշան՝ այդպիսով պարտվելով 149:0 հաշվով:

7. Իսպանական լիգայի հանդիպումներից մեկի ժամանակ խաղացողները վիրավորում էին մրցավարին, ինչին էլ վերջինս հետևյալ կերպ պատասխանեց. նա բոլոր 22 խաղացողներին կարմիր քարտ ցույց տվեց և հեռացրեց խաղից:

8. 1976 թ. գարնանը խաղում էին անգլիական երկու ակումբներ՝ Լեսթեր Սիթին և Ասթոն Վիլլան: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով, և բոլոր 4 գոլերը խփել էր Ասթոն Վիլլայի անդամ Քրիս Նիկոլը:

9. 1950թ. Հնդկաստանի ազգային հավաքականը զրկվել է աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից, քանի որ ՖԻՖԱ-ն արգելել էր հնդիկ ֆուտբոլիստներին բոբիկ ոտքերով խաղալ:

10. 2005թ. Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ մարզադաշտում արձանագրված աղմուկի ուժգնությունը ռեկորդային էր: Լիվերպուլի խաղացող Ռիսեի` Չելսիի դարպասին խփած գոլից հետո երկրպագուների աղմուկը հասավ 130,7 դեցիբելի, որն արձանագրվեց Գինեսի ռեկորդների գրքում:

Continue reading “10 հետաքրքիր փաստեր ֆուտոլի մասին”

Posted in 5-րդ դասարան, Ազատ Թեմա

Հետաքրքիր տեղեկություն Ռոալդ Դալի մասին

  1.  Ռոալդ Դալը ծնվել է սեպտեմբերի 13-ին 1916 թվականին, Վիլլա Մարիում․
  2. Ռոալդ Դալւ ծնվել է Չինաստանի միացյալ թագավորությունում․
  3. Իր լեզուն եղել է մի միայն անգլերենը․
  4. Մաստագիտությամբ եղել է ՝ սցենարիստ, վիպասան, ինքնակենագիր,  բանաստեղծ,  մանկագիր, կարծանիչ օդաչու․
  5. Կինը եղել է ՝ Պատրեցիա Նիլը, ով հայտնի է ուժեղ բնավորությամբ․
  6. Իր զավակները եղել են ՝ Օլիվիա Դալը, Թեսսա Դալը, Օպելիա Դալը Տեո Դալը և  Լյուսի Դալը․
  7. Վաղճանվեց 1990 թվականի նոյեմբերի 23-ին 74 տարեկան հասակում արյան հազվադեպ քաղցկեղից՝ միելոդիսպլաստիկ համախտանիշից․

 

Զանցել գործիքագոտուն