Posted in Մայրենի

Հով. Թումանյան «Թռչունի մտածմունքը»

Ես  ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվեր
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե ախարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

Առատ-շատ

Հարդ-դարման

Կեղև-կճեպ

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր:

Թռչունը սկզբից  ապրում էր անփույթ և անհոգ

Մի օր աչքերը բացում է  մի փոքրիկ  բնում։

 

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:

 

  1. Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:

Աշխարհը շինած է քարից։

  1. Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա: Տեսագրի՛ր կամ ձա

Թռչունին նամակ գրիր:

Բարև սիրելի թռչուն  ։ Ես շատ կուզենայի քեզ պես  թռչել իմանայի, որպեսզի  գնայի իմ երազած վայրերը,գեղեցիկ  տեղեր գնայի,իմ սիրած կառուսելները նստեի։Բայց հետո էլի հետ գայի մեր տուն։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով