Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Մայրենի

Հայրենիքս

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝
Գարնան վարդով ցնծուն,
Եվ մայրական անհուն շնչիդ՝
Ցորեն արտով ծփու՜ն:
Կանչում եմ ես լուսաբարբառ
Քո սիրակեզ կոչով,
Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,
Քո հնագեղ ոճով:
Վա՝ռ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու հավերժո՜ղ իմ Հայստան,
Անուն քաղցր ու վսեմ:
Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Մաթեմատիկա 4 դասարան

Մաթեմատիկա

Կազմի՛ր արտահայտությունը և լուծի՛ր խնդիր։

 

Անին գնեց 7 միատեսակ տուփ կարագ ։Այդ կարագից 540 գ  նա օգտագործեց գաթա  պատրաստելու համար, իսկ մնացած 860գ-ը պահեց սառնարանում։Որքա՞ն էր մեկ  տուփ կարագի զանգվածը։

Լուծում

1)540+860=1400

2)1400:7=200

Պատասխան․՝200 գ

 

Վարպետը 300 լիտր խաղողի հյութից լցրեց 2 լիտր  տարողությամբ 75 շիշ։Մնացած հյութը նա լցրեց  3 լիտրանոց շշերի մեջ։ Քանի՞ 3 լիտրանոց շիշ օգտագործեց նա։

Լուծում

1)75×2=150

2)300-150=150

3)150:3=50

Պատասխան․՝50 երեք լիտրանոց շշերի մեջ

 

Հաշվիր 15սմ և 20սմ կողմերով ուղղանկյան մակերեսը ու պարագիծը

Լուծում

1)15×2+20×2=70

2)20×15=300

Պատ.՝Մակերեսը=300 Պարագիծը=70

 

Հաշվի՛ր 20սմ կողմով քառակուսու մակերեսը ու պագրիծը

Լուծում

20×4=80

20×20=400

Պատ.՝Մակերեսը 400 և պարագիծը=80սմ

 

Ասա՜՝ որոնք են վեցանիշ  թիվ գրության կարգային միավորները  և պատասխանի՛ր հարցերին։

1․Քանի՞ կարգային միավոր  կարող է պարունակել թվի յուրաքանչյուր կարգ։

Թվի յուրաքանչյուր կարգ կարող է պարունակել 0-ից 9-ը կարգային միավոր թվանշան։

 

2․Ասա՛ մի քանի թիվ, որոնց հազարյակնեի կարգում կա 7 կարգային միավոր։

157000, 172357, 247300, 397895, 417954,

 

3․Ասա՛ մի քանի թիվ, որոնց  հարյուրյակների կարգում կարգային միավոր չկա։

789087, 945076, 378069, 479045, 999099,

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Մայրենի

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Բան ԺԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
Ա
Արդ, նույն ցավագին հեծեծանքներով վշտահար սրտիս
Եվ բոլորովին տագնապած հոգուս տառապանքներով,
Այս անգամ դարձյա՛լ միևնույն ոճով դիմելով ես քեզ,
Ամենապարգև քո բարերարի գո՜ւթն եմ խնդրելու:
Պաղատում եմ իբրև մեռյալ՝ կենդանի անմահ Աստծուդ,
Փառքիդ հանդեպ իմ անարգությունը խոստովանելով,
Ինչպես և քո բարությունն իմ չարության դիմաց.
Որոնցով հաղթվեցի ինքս, քան թե բուժվեցի, Ամաչեցի, քան թե համարձակվեցի, Ուխտակորույսս ես և ավանդամոռաց: