Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Բնագիտություն

Մթնոլորտի կազմը

Մթնոլորտի կազմը —  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:

Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:

Մթնոլորտի կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանր հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչե 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը ե զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում 1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:

Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետեյալ հիմնական շերտերր.

ներքնոլորտ,

վերնոլորտ

ար­տաքին ոլորտ

Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:

Ներքնոլորտի հաստությունր 8-10 կմ է։

Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասր: Ներքնոլորտում են առաջանում ամպերր, անձրևը, ձյունր, կարկուտը, կայծակն ու ամպերը։

Վերնոլորտր տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրություններր: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտր: Այս շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթներր:

Արտաքին ոլորտր մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանր հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:

Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդր անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:

 

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
  2. ազոտը և թթվածինը
  3. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից
  4. ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը
  5. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
  6. օզունային շերը
Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, ԸՆԹԵՐՑԱՐԱՆ, Ընթերցարան, Մայրենի

Ընթերցարան

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Continue reading “Ընթերցարան”

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Մաթեմատիկա 4 դասարան

Մաթեմատիկա՝.13.10.2022.

115.Կազմիր արտահայտություն և հաշվիր արժեքը:

 

Գրիր որևէ թիվ:Այդ թվին գումարիր 125:Ստացված գումարը մեծացրու 5 անգամ:Արդյունքը փոքրացրու 625-ով:

(70)+125=195

195 x 5=975

975-625=350

Պատ՝.350.

Գրիր որևէ թիվ:Այն բազմապատկիր 10-ով:Ստացված արտադրյալը մեծացրու 150-ով:Արդյունքը բաժանիր 10-ի:

(60)x10=600

600+150=750

750:10=75

Պատ՝.75

 

116. Կատարիր գործողությունը.

250 ց + 618ց+50ց=918

82ց 42կգ-65ց=59

5տ 385+12տ 615=17100

12տ  2ց+ 6տ 8ց=

 

 

Գրի՜ր  երեք թիվ   նշված կարգով   և պատասխանի՜ր   հարցերին։

Առաջին  քո  մտապահած  միանիշ թիվն է։   Երկրորդը առաջինից  մեծ է 2 անգամ։Երրորդը  եկրորդից մեծ է  10 անգամ։

 

Որքա՞ն   է  երկրորդ  և առաջին թվերի քանորդը։

10։5=2

Որքա՞ն է  երրորդ  և առաջին  թվերի քանորդը։

100։5=20

Որքա՞ն է  երրորդ  և  երկրորդ թվերի քանորդը։

100։10=10

Քանի՞  անգամ է  երրերդ թիվը  մեծ առաջին թվից։

100-ի մեջ կա -50 անգամ 2

 

 

 

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Մայրենի

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է… Համո Սահյան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, English

Interview with my classmate Lili

 

Interviewer: Can you tell me about a typical day in your life for the school magazine?

Lili: Yeah.

Interviewer: So, what time do you get up?

Lili: I get up very early. I wake up at 7:00 every day and go to school

Interviewer: You get up at 5 o’clock? Wow, that’s early!

Lili: Then the time 12.35 is our long break.

Interviewer: What do you do after breakfast?

Lili: I go to prepare for our next lesson after our long break.

Interviewer: When do you have lunch?

Lili: I have lunch at 3.30

Interviewer: What do you do after classes?

Lili: I stay all day after school.

Interviewer: What time do you have dinner?

Lili: I have dinner at 6.35

Interviewer: Thanks, Lili . That’s a busy day!

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Մայրենի

Առավոտյան ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո,
եկեսցէ արքայութիւն Քո,
եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ
տո՛ւր մեզ այսօր.
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն
եւ փառք յաւիտեանս.  ամէն:

Continue reading “Առավոտյան ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում”

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Մաթեմատիկա 4 դասարան

Մաթեմատիկա՝.10,07,2022

Եթե3 Աննայի մտածած թիվը հանենք 20, իսկ Աոնայի մտածած թիվը գումարենք 40, կստանաանք հավասար թիվը:Որքան է Աննայի մտապահած թիվը մեծ Սոնայի մտապահած թիվը:

Աննան մտապահեց -100 թիվը

Սոնա մտապահեց -40 թիվը

 

Լուծում

100-20=80

80-40=40

100-40=60

Պատասխան՝.60

 

Եթե Գոհարի մտապահած թիվը մեծացնենք 120-ով, իսկ Լուսինեն  մտապահած թիվը փոքրացնենք 100-ով, ապա կստանանք հավասար թվեր:Որքան է Գոհարի  ու Լուսինեյի մտապահած թվեր տարբերությունը:

Գոհար-40

Լուսինե-160

Գոհար՝40+120

Լուսինե՝160-100=60

Լուծում

40+120=160

160-100=60

Պատասխան՝.60sqw

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Մայրենի

Սպասում

 

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:

1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Առաջադրանքներ

  1. Տեքստի անծանոթ բառերը դուրս գրեք, բառարանի օգնությամբ բացատրեք և սովորեք:
  2. Մգեցրած բառերը վանկատեք, ուշադրություն դարձրեք գաղտնավանկի Ը-ին:
  3. Ըստ տեքստի բնութագրեք Կոմիտասին:
  4. Ինչի՞ց Կամիտասը հասկացավ, որ դրամապանակի տերն աղքատ մարդ է:
  5. Եթե դուք լինեիք Կոմիտասի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիք:
  6. Դուրս գրեք պատմվածքի ձեր կարծիքով ամենակարևոր հատվածը:
  7. Պատմվածքից դուրս գրեք 7 բառ, որոնց հնչյուններն ու տառերը քանակով չեն ահմապատասխանում:
Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Մաթեմատիկա 4 դասարան

Մաթեմատիկա 10.06.20222

98. Հաշվիր.

5050:50=101                                    350700:70=5010                                     62400:60=1040

5002 x 55=50010                         4564 x 770=8420                                        3054×62=189348

 

101.Խնդիր.

Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերից մեկը 48 մմ է իսկ մյուսը 18 մմ- ով մեծ է այդ կողմերից:

Լուծում

48+18=64

2x(48+64)=2×112=224

Պատ.՝ 224 մմ

բ) Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերից մեկը 48 մմ է, իսկ մյուսը երեք անգամ մեծ է այդ կողմից: 

Լուծում՝ 

48×3=144

2x(48+144)=2×192=384

Պատ.՝ 384 մմ

 

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Ռուսերեն

Ռուսերեն

. Спиши слова. Допиши окончания. Подчеркни
чк в словах. Со словосочетаниями приду май и за –
пиши несколько предложений.

 

волшебная палочка

белое облако
синяя речка
синее небо
вечеряя заря
зелёное дерево
осенняя сказка
жёлтое платье