Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Հայրենագիտություն

Մատենադարան

2014_erywań,_matenadaran_(15)

Մատենադարանի ձեռագիր հավաքածուն խոշորագույններից է աշխարհում: Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ Ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է,  մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:

Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում:  1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:
Մատենադարանի շենքի շինարարությունը ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով սկսվել էր 1945-ին, 1959թ՝. ավարտվում:

Մատենադարանի 1959թ. նախատեսված աշխատանքային ծավալներն արդեն անբավարար են. միայն ձեռագրական ֆոնդն ավելացել է ավելի քան 6000 մատյանով, աննախադեպ մեծացել են արխիվային և գրադարանային ֆոնդերը։

Մատենադարանի բակում են գտնվում  Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի բազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը։

«Մշո ճառնդիր»-ը հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է:  Ունի 601 մագաղաթյա թերթ, յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է:

«Տոնացույց»-ը հայերեն ամենափոքր ձեռագիրն է։ Այն գրվել է Կաֆայում 1434 թվականին: Կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ։ Տարվա տոնակարգը ցույց տվող գիրք է հայ եկեղեցում։

Նախագիծ

Նախագծի անվանումը`Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն

Ժամկետ` նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 9-ը:

Մասնակիցներ`Հարավային դպրոցի 4-րդ դասարանցիներ

Ընթացք՝ Սովորողները  նախապես տեղեկութուններ են հավաքում մատենադարանի մասին, պատրաստում հարցազրույցներ, տեսաֆիլմեր, իսկ վերջում միասին այցելում ենք Մատենադարան

  • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանաը

Մատենադարանը գտնվում է Մաշտոցի պողոտա 53 հասցե:

  • Հարավային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում

Մենք անցնելու ենք Ծովակալ Իսակովի պողոտայով, Բագրատունյաց փողոցով, Հաղթանակի կամրջով, Մեսրոպ մաշտոցի պողոտայով:

  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան

Մենք անցլելու ենք Երևանյան լճի, Արարատ կոնյակի գործարանի, Հրազդան գետի, Փակ շուկայի, Օպերայի և բալետի Պետական Ակադեմիական թատրոնի, Կասկադի:

  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում

Մատենադարանի ակում  Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկիբազալտե արձաններն են:

  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում:

Մատենադարաում պահվում է  հայերեն,  մնացածը  հունարեն, լատիներեն, արամեերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն:

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Մայրենի

Ինչը կփոխեի իմ դպրոցում

Ես իմ դպրոցը շատ եմ սիրում՝

Ես Սիլվին եմ, ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում»Ես իմ դպրոցը շատ եմ սիրում: Ես  կփոխեի մեր դպրոցում, որ մենք ամեն օր ուտենք պաղպաղակ և գնայինք, շատ- շատ ճամփորդությունների:Երբ  աստիճանների փոխարեն լինեին սղարան,որպեսզսի մենք իջնելու փոխարեն սղայինք, իսկ բարձրանանք զվարճալի լաբիրինթով, նաև ես կցանկանայ, որ մենք ունենաինք մեծ մարզդահլիճ:

 

Posted in 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, Մաթեմատիկա 4 դասարան, Ուսումնական նախագծեր

«Սեբաստացու օրեր» կթահամալիրի տոն ուսումնական նախագիծ

Կրթահամալիրի տոնի նախագիծ (Սեբաստացու օրեր. )
Ժամանակահատվածը`
Մասնակիցներ — Հարավային դպրոց, 4-5 րդ դասարաններ

Օգտագործվող միջոցները
   Թվային գործիք : 

Հետազոտական աշխատանքներ
Ուսումնասիրել վերջին 5 տարվա հարավային դպրոցի 4-5 դասարաններում սովորղների թվաքանակը: Համեմատել և դասավորել ըստ տարիների և գրառել , թե ինչպես է փոփոխվել տարիների ընթացքում:
Աշխատանքը ավարտելուց հոտո , այն ամփոփել բլոգում:

Նախագծի նպատակը և խնդիրները:

Տրված թեմայով նյութերի ձևավորում:
Բանավոր հաշվումների կատարում և պատկերացում
Մաթեմատիկական հմտությունների զարգացում:
Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտությունների և կարողությունների ձևավորում:

Նախագծի իրականացման ընթացքը

Նախապես ձեռքի տակ ունենալ վերջին 5 տարիների սովորողների տվյալները , համեմատել ամեն տարվա սովորողների թվաքանակները , դասավորել ըստ տարիների՝ աճման կարգով:

Ամփոփում

Աշխատանքները ավարտելուց հետո, կազմել դիագրամներ, ըստ տարիների և ըստ դասարանների: Աշխատանքները  ամփոփել բլոգում:

Հարավային  դպրոցում սովորում են․ 

 Տարի  1-ին դասարան  2-րդ դասարան   3-րդ  դասարան 4-րդ  դասարան  5-րդ   դասարան
 2020թ․ 52 66 41 48 45
 2021թ․ 77 73 68 44 44
 2022թ․ 46 92 71 70 42

 

Posted in Uncategorized

Մայրենի.առաջադրանքներ

Կարդա՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանա։

Շառագունում-Շառագունելը, շառագունվելը

Քուլաների-Գզած բրդի՝ բամբակի ևն փաթիլ

Թեժանա-Բորբոքվել

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Օրինակ՝

Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

Բարձրանալ- լսում եք՝ ց, գրում ենք՝ ձ

Մինջև- լսում ենք՝ե, գրում ենք՝և

Արևին-լսում ենք՝ է, գրում ենք՝ և

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Արևելք

Ամպեր

Ձեռք

Բլուր

Նախներ

Ծալել

Գոլորշի

Բարձրանալ

Կեսօր

Խոնարվել

Երբ

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։

Պառկել-լսվում է՝ պարկել, գրում ենք՝ պառկել

Կարևոր-լսվուվմ է՝ կարեվոր, գրում ենք՝ կարևոր

Աղջիկ-լսվում է՝ աղչիկ, գրում ենք՝ աղջիկ

Չղջիկ-լսվում է չղչիկ, գրվում է՝ չղջիկ։

Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր ։

Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել