Posted in 5-րդ դասարան, Մայրենի 5-րդ

«Եթե ես ցանկությունների ծառ լինեի»

Աշխարհում , հիմնականում, բոլոր մարդիկ են ցանկանում ցանկությունների ծառ դառնալ և ես էլ կուզեի, բայց ,ցավոք, դա հնարավոր չէ։ Եթե ես ցանկությունների ծառ լինեի, լավ մարդկանց ցանկությունները անպայման կկատարեի։ Վատ մարդկանց կօգնեի, որպեսզի նրանք այլևս չցանկանան մյուսներին վատություն անել: Կօգնեի բոլոր երեխաներին, նաև կօգնեի հիվանդ երեխաներին, որ առողջանան և լինեն երջանիկ։ Կօգնեի նաև Արցախցի երեխաներին, կբաժանեի նրանց շատ կոնֆետներ: Ես միշտ ցանկացել եմ, որ այս աշխարհում բոլոր երեխաները և բոլոր դեռահասակները լինեն երջանիկ և առողջ, և նաև աշխարհում այլևս պատերազմ չլինի: