Posted in 5-րդ դասարան, Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեյություն

Տրամաբանական խնդիրներ

1. Վանդակում կա 3 ճագար: Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց: Ինչպե՞ս կարող է դա պատահել:

Պատ՝. Քույրերից մեկին կտան վանդակով:

2. Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը:
Պատ՝. 2ժամ

3. Երկու մարդ մեկ ժամ շարունակ հաշվում էին մայթով անցնող բոլոր անցորդներին: Նրանցից մեկը նայում էր պատուհանից, իսկ մյուսը մայթով գնում-գալիս էր: Նրանցից ո՞վ ավելի շատ մարդ կհաշվի:

Պատ՝. պատուհանիշ նայողը:

4. Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:

Պատ՝.3

5. Քանի՞ ամիս կա, որ ունի երեսուն օր:

Պատ՝.11

5. Ավտոմեքենայի  ո՞ր անիվը չի պտտվում ընթացքի ժամանակ:

Պատ՝. Մեքենայի բեռնախցիկի անիվը:

6. Ենթադրենք` ես  և  դու  նույնքան  դրամ  ունենք: Քանի՞  դրամ  ես  պետք  է  տամ  քեզ, որպեսզի  դու  ինձնից  10 դրամ  ավելի  ունենաս:

Պատ՝.10

7. Որքանո՞վ  է  ամենամեծ  միանիշ  թիվը  փոքր  ամենափոքր  երկնիշ  թվից:

Պատ՝.1

8. Գնացքը  կազմված  է  8  վագոնից: Արմենը  նստած  է  սկզբից  հաշված  4-րդ  վագոնում, իսկ  Տիգրանը` վերջից  հաշված  4-րդ  վագոնում: Ճի՞շտ  է, որ  Արմենն ու  Տիգրանը  միևնույն  վագոնում  են:

Պատ՝.Ոչ

9. Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:

Պատ՝.7

10. Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:

Պատ՝.14

11. Ի՞նչ կարելի է տեսնել փակ աչքերով:

Պատ՝. Երազ

12. Դու նստած ես ինքնաթիռում, քո առջևից ընթանում է ձին, իսկ ետևից՝ ավտոմեքենան: Որտե՞ղ ես դու գտնվում:

Պատ՝. Քաղահրապարակ

13. Հայկը գնում էր անտառ: Նրան հանդիման գալիս էին երեք որսորդ: Յուրաքանչյուր որսորդ ուներ մեկական հրացան, իսկ ամեն հրացանում կար 2 փամփուշտ: Քանի՞ մարդ էր գնում դեպի անտառ:

Պատ՝.4

14. Աշոտի մայրն ունի երեք որդի: Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ: Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրորդ որդուն:

Պատ՝.Աշոտ

15. Խանութ բերեցին 5 տակառ կաթ և վաճառեցին 3 տակառի կաթը: Քանի՞ տակառ մնաց խանութում:

Պատ՝.5

16. Երեք հայր և երեք որդի որսից տուն էին գալիս: Նրանք չորս նապաստակ էին որսացել, սակայն նրանցից յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ կար: Ինչպե՞ս բացատրել:

Պատ՝.1 հայր:

17. Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:

Պատ՝.10

18. Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:

Պատ՝.2 կգ

19. Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:

Պատ՝.7 մ

20. Մի մարդ ապրում է 9-րդ հարկում: Նա ամեն անգամ աշխատանքի գնալիս իջնում է վերելակով, իսկ վերադառնալիս   վերելակով բարձրանում է մինչև 5-րդ հարկ, այնուհետև մինչև 9-րդ հարկ բարձրանում է ոտքով: Վերելակն անխափան աշխատում է, սակայն ինչու՞ է նա այդպես վարվում:

Պատ՝. Թզուկ

21. Երկու եղբայր ծնվել են նույն տարվա նույն օրը, սակայն երկվորյակներ չեն: Ինչպե՞ս բացատրել:

Պատ ՝. Տարբեր ամիսներ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով